Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Տպավորություն է՝ այս ձերբակալությունը Բաբայանին իշխանության բերելու կարևոր քայլերից մեկն է». Հեքիմյան

«Տպավորություն է՝ այս ձերբակալությունը Բաբայանին իշխանության բերելու կարևոր քայլերից մեկն է». Հեքիմյան
450
Կիրակի, 30 հուլիսի, 2023 թ., 14:54

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ ադրբեջանցիների կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի՝ նախկինում Բաբայան Սամվելի վարորդը լինելու հանգամանքն ակտիվորեն շրջանառվում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանական տեղեկատվական աղբյուրների կողմից: Տպավորություն է ստեղծվում, որ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունն Արցախում Բաբայան Սամվելին իշխանության բերելու կարևոր քայլերից մեկն է:
Հիշեցնեմ, որ Բաբայան Սամվելը Ստեփանակերտ-Բաքու անհասկանալի հիմքով և ձևաչափով ուղիղ երկխոսության ջատագով է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան