Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հետ ստացեք էդ տարածքն էլ, էդ փողերն էլ բայց կալանքի իմաստը ո՞րն է». Դավիթ Գրիգորյան

«Հետ ստացեք էդ տարածքն էլ, էդ փողերն էլ բայց կալանքի իմաստը ո՞րն է». Դավիթ Գրիգորյան
470
Կիրակի, 30 հուլիսի, 2023 թ., 17:06

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը. «ԱՆՆՈՐՄԱԼ Է ԱՐԴԵՆ
ինչքան կարելի է կալանք կիրառել: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին փակում եք, որովհետև ազատության մեջ գտնվելով ի՞նչ է անելու, ասենք՝ նվագախմբին ֆալշ նվագե՞լ է տալու:
Հասկացանք, որ քրգործ կա, հասկացանք, որ կասկածվում է ինչ-որ բանի մեջ, բայց դա ի՞նչ է, էնպիսի մեղադրանք է, որը պարտադիր կալա՞նք է նախատեսում: Մարդն իր երաժշտությամբ ինչ-որ մեկին սովամահությա՞ն է հասցրել, որ վախեր կան:
Հերիք եղավ էլի: Ում պիտի հաստատ դատեք ու փակեք՝ ազատության մեջ շարասյուներով ֆռֆռում են: Ում հաստատ կալանավորելու չէ՝ նաղդ փակում եք: Հեն է, մեկը կա՝ ընտանիքով դատախազություն էիք կանչել: Մի «լավաշ» էլ ապօրինի գույք էիք գտել: Նա հեչ, Սերգեյը՝ մե՞ջ:
Ստացեք հետ էդ տարածքն էլ, էդ փողերն էլ: Բայց կալանքի իմաստը ո՞րն է: Սա էս ի՞նչ պրակտիկա է, չեմ հասկանում: Առանց էդ էլ արվեստի եզակի գործիչներ ունենք, որոնք հայկական մշակույթը ինչ-որ կերպ ներկայանալի են դարձնում աշխարհում:
Սա, իհարկե, վերջիններիս որևէ արտոնություն չի շնորհում, բնավ: Բայց էսքան կոշտ ու կոպիտ կլինի՞ գլխատել էս եզակիներին: Բերեք, բացատրեք, փոխհատուցել տվեք, բայց փակում եք էդ տղուն, որ էլ երբեք ստեղծագործի՞:
Ու սրան զուգահեռ մի նառկամանի, անունով մեգա աստղի, էժանագին ու անորակ երաժշտության առաջամարտիկներից մեկին են կանչում Երևանք՝ համերգ տալու:
Փաստորեն Սնուփը, որը իրականում մեռած աստղա, ավելի ընկալելի է որոշների համար, քան դասական երաժշտության հայ լոկոմոտիվներից մեկը:
Աբսուրդ»:

Աղբյուրը`   Դավիթ Գրիգորյան