Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ադրբեջանը Արցախը նվաճելու հերթական ծրագիրն է գործի դրել». Տ. Աբրահամյան

«Ադրբեջանը Արցախը նվաճելու հերթական ծրագիրն է գործի դրել». Տ. Աբրահամյան
290
Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 09:15

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական ողջ ապարատը կեղծ փաստաթղթեր է հրապարակում, ֆեյք բանախոսներ գտնում, ովքեր պնդում են, թե ադրբեջանական անցակետից առևանգված արցախցին ռազմական հանցագործություններ է արել:
Իսկ իրականում Ադրբեջանը գործի է դրել Արցախին նվաճելու հերթական ծրագիրը, ինչը մի կողմից սպասելի էր, մյուս կողմից ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ավելի մեծացնել արցախցիների նկատմամբ իրականացվող հանցագործությունների շարքը:
Ադրբեջանի հակաիրավական, հակամարդկային գործողությունների նպատակը մեկն է՝ հնազանդեցնել Արցախը, իսկ արցախցիների դիմադրությունը հունից հանում և միաժամանակ շտապեցնում է ադրբեջանցիներին»: