Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Պատժում են, որովհետև երկրի սահմաններն ամուր է պահել». Թաթուլ Պետրոսյան

«Պատժում են, որովհետև երկրի սահմաններն ամուր է պահել». Թաթուլ Պետրոսյան
371
Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 13:12

«Այս իշխանությունները որպեսզի իրենց հետագա դավաճանական քաղաքականությունն իրականացնեն, ամբողջությամբ ոչնչացնում ու կազմաքանդում են բանակն ու արժանապատիվ սպաներին պահում ճաղերի հետևում: Նրանք վախենում են այդ անձանցից, հետևաբար այդ վարքագիծն են դրսևորում»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Արդարադատության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը՝ հավելելով, որ Գրիգորի Խաչատուրովը բացառապես քաղաքական պատվերի պայմաններում է գտնվում կալանքի տակ:

«Գրգորի Խաչատուրովին պատժում են, որովհետև երկրի սահմաններն ամուր է պահել, և սպայական արժանապատիվ վարքագիծ է դրսևորել»,- կարծիք հայտնեց բանախոսը: