«Նոյեմբերի 10-ի հայտարարությունը Հայաստանի կողմից դե ֆակտո կապիտուլյացիայի ակտ էր». Ալիև
![]() 328 Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 22:54 Euronews-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հռչակագրի մասին՝ ասելով, որ այն իրականում չի նախատեսում կայուն խաղաղության հաստատում։ «Հրադադարի մասին հռչակագիրը խաղաղության պայմանագիր չէ. Այս հայտարարությունը Հայաստանի կողմից դե ֆակտո կապիտուլյացիայի ակտ էր։ Ուստի մենք սկսեցինք Հայաստանի հետ հակամարտության վերջնական կարգավորման նախաձեռնություններ առաջ քաշել այնպիսի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային սահմանների փոխադարձ ճանաչումը, սահմանների սահմանազատումը, ուժի չկիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելը։ Եվ մենք այս առաջարկը դրել ենք բանակցությունների սեղանին։ Հենց մենք՝ 30 տարի օկուպացիայից տուժած, ուժով արդարությունը վերականգնած երկիրն ենք, որ դարձանք խաղաղության նոր գործընթացի հիմնադիրները։ Չէի ասի, որ դա շատ հարթ է ընթանում: Բայց մենք լավատեսությունը չենք կորցնում, քանի որ այժմ շատ ակտիվ բանակցություններ են ընթանում երկու երկրների արտգործնախարարների մակարդակով»,- ասել է հակառակորդ երկրի ղեկավարը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
