Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ալավերդիում ձախողված ՔՊ-ական պատգամավորի ունեցվածքը. ինչ հայտարարագիր է ներկայացրել Արեն Մկրտչյանը. «Ժողովուրդ»

Ալավերդիում ձախողված ՔՊ-ական պատգամավորի ունեցվածքը. ինչ հայտարարագիր է ներկայացրել Արեն Մկրտչյանը. «Ժողովուրդ»
229
Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 09:30

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը ձախողել էր Ալավերդիում (նրա հայրենակիցներն իրեն չընտրեցին), վերադարձել է խորհրդարանական կյանք եւ լուռ ունեցվածք է դիզում։ Նա հիպոտեկով բնակարան է ձեռք բերել «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆՔ» ՍՊԸ-ից, որի մայր գումարի մնացորդը հայտարարատու տարում կազմում է 17 մլն 597 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 995 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից։ Նրա կանխիկ դրամական միջոցները տարեվերջին ավելացել են՝ կազմելով 3 մլն 611 հազար դրամ, իսկ բանկային դրամական հաշիվները կազմել են 1 մլն 010 հազար դրամ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում