Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Տեղ-տեղ դերասանություն, տեղ-տեղ՝ պնդաճակատություն. «Հրապարակ»

Տեղ-տեղ դերասանություն, տեղ-տեղ՝ պնդաճակատություն. «Հրապարակ»
257
Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 09:36

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մարդկանց հուսահատեցնելու, պայքարի կամքը կոտրելու ձեւերը սրանք լավ գիտեն։ Առանձնապես շատ բան անել պետք էլ չէ․ ձեւացնել, թե ամեն ինչ երկրում օքեյ է, բնականոն կյանքը շարունակվում է եւ կարեւորը ոչ թե Արցախն ու մեր անվտանգությունն են, այլ՝ Երեւանում կառուցվող բարձրահարկերը, սրճարաններում նստած մարդկանց քանակը, Գեղարքունիքի գյուղերում զուռնա-դհոլով Փաշինյանին դիմավորողների ուրախությունը, զոհվածների ծնողների վրա ինչ որ ստահակների հարձակումները եւ այլն։

Հանրության կամքը կոտրելու մյուս եղանակն էլ դիմանալն է՝ դիմանալ ու հրաժարական չտալ, դիմանալ ու հեգնել հայրենիքի համար սրտացավ մարդկանց, ծաղրել նրանց զգացմունքները, արհամարհել Արցախի խնդիրները, շոուներ սարքել՝ իբր անհանգստացած ենք, շարասյուններ ուղարկել Լաչին, դիմել միջազգային հանրությանը, բայց ավելի ու ավելի օտարվել եւ անզգա համառությամբ պաշտոնավարել, կարծես՝ Արցախ չի էլ եղել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում