Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Նոր հրաման. կարմրուկով հիվանդների տեսակցությունների համար փաստաթուղթ են ուզում. «Ժողովուրդ»

Նոր հրաման. կարմրուկով հիվանդների տեսակցությունների համար փաստաթուղթ են ուզում. «Ժողովուրդ»
241
Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 09:42

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ բժշկական հաստատություններում կարմրուկով պայմանավորված տեսակցությունները արգելվում են։ Մասնավորապես, կարող են տեսակցել հիվանդին, եթե ներկայացնում են կարմրուկի դեմ պատվաստման կամ նախկինում հիվանդացման փաստը հաստատող փաստաթուղթ։

Այսինքն՝ այժմ հիվանդանոցներում բուժաշխատողները հիվանդատես եկած մարդկանցից պետք է փաստաթղթեր պահանջեն՝ տեսակցություն թույլ տալու համար։ Փաստացի ԱՆ-ն նորից դիմել է կորոնավիրուսի ժամանակ իր կիրառության անարդյունավետությունը և անիմաստությունը ապացուցած հին ու փորձված մեթոդին. չէ՞ որ այդ ժամանակ էլ տեսակցությունները արգելում էին, բայց դրանից դուրս կորոնան շարունակում էր տարածվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում