Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Օր 8-րդ. Կոռնիձորում բեռնատարների սառնարանները աշխատում են, որ դեղորայքը, կաթի փոշին չփչանա

Օր 8-րդ. Կոռնիձորում բեռնատարների սառնարանները աշխատում են, որ դեղորայքը, կաթի փոշին չփչանա
494
Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 13:36

8-րդ օրն է՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է:

Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար, հաղորդում է «1lurer.am»-ը:
Կայքի նկարահանող խումբը շարունակում է աշխատել Սյունիքում, որտեղ արդեն սննդամթերքի և դեղորայքի փչանալու ռիսկ կա, վարորդներն օրվա ընթացքում գործի են գցում շարժիչները, որպեսզի անհրաժեշտ ջերմաստիճան ապահովեն սառնարաններում: