«Ռուսաստանի վերաբերմունքը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շփումների արագ կարգավորման հարցում չի փոխվել». Զախարովա
![]() 1464 Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 14:54 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական միջնորդական ջանքերի անբավարարության մասին։ «Անցյալ շաբաթ Փաշինյանը մեղադրեց Ռուսաստանին միջնորդական ջանքերը նվազեցնելու մեջ և հանդես եկավ ռուս խաղաղապահներին միջազգային առաքելությամբ փոխարինելու օգտին»,- ասել է Զախարովան: Նրա հավաստիացրել է՝ «Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների արագ կարգավորման հարցում չի փոխվել»։ «Մենք լիովին շահագրգռված ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում, մենք ամեն ինչ անում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և ներդաշնակության հասնելու համար», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
18617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
16317:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
14417:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
21116:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
22816:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
28815:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
19614:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
16414:36
