«Դուք ժառանգն եք հաղթանակած ծնողների, պիտի նշեք ձեր կարմիր գծերը»․ Վարդանյանը՝ երիտասարդներին
![]() 631 Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 20:18 Ճիշտ կողմնորոշված երիտասարդությունը կարող է սարեր շուռ տալ, անել ավելին քան իրենից սպասում են, այդ մասին երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադիր Ռուբեն Վարրդանյանը․ «Բոլոր ժամանակներում ու հասարակություններում երիտասարդությունը շարժիչ ուժ է, դե իսկ Արցախի պես ճգնաժամային իրավիճակում ապրող երիտասարդությունն ավելի պիտի նախաձեռնող լինի, առանձնանա ընդգծված դիրքորոշմամբ ու վճռական կամքով։ Այն մարտահրավերները, որ այսօր ընտրության առաջ են կանգնեցրել ժողովրդին, անշուշտ հաղթահարվելու են նաև երիտասարդության խիզախմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արցախում ապրող երիտասարդների դերակատարության և ընդհանրապես, ապագային ուղղված հայացքների ու անելիքների մասին օրերս Ռուբեն Վարդանյանը խոսել է YMCA (Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա) կազմակերպության ճամբարում, որը համակարգում է «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամ Դավիթ Մելքումյանը։ Հանդիպման ընթացքում ճամբարականներն իրենց մտահոգություններով կիսվել են սուր հարցադրումներով։ Ռուբեն Վարդանյանը կարևորել է սերունդների արժեահամակարգային գաղափարների պահպանումն ու փոխանցումը և հավաքվածներին հիշեցրել իրենց իսկ ծնողների նախորդ դարի 80֊90֊ականներին կատարած սխրանքը։ Օրինակ բերելով դա, Վարդանյանը շեշտադրել է, որ երիտասարդությունն, ընդգծված կերպով պիտի նախանշի ու հայտարարի իր կարմիր գծերի մասին։ Նման կեցվածքը պարտադիր է ապագա հաջողություններին ու հաղթանակներին հասնելու համար։ «Դուք ժառանգն եք հաղթանակ կերտած ձեր ծնողների, ովքեր չընկրկեցին ու չգնացին և ոչ մի զիջման, ինչի շնորհիվ էլ գրանցեցին հաջողություն։ Ներկայիս դժվարություններն ու զրկանքները շատերին կարող են թևաթափ անել ու կոտրել, բայց ոչ երիտասարդությանը։ Ձեր միտքը, ստեղծագործությունն ու տաղանդը պիտի կրկնակի ջանքով ներդնեք հանուն անկախ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
