Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Վաղուց ժամանակն է անցնելու երկու ծամծմած թեմաների». Կարեն Վրթանեսյան

«Վաղուց ժամանակն է անցնելու երկու ծամծմած թեմաների». Կարեն Վրթանեսյան
402
Ուրբաթ, 04 օգոստոսի, 2023 թ., 22:36

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ վաղուց արդեն ժամանակն է անցնելու երկու՝ ծամծմած, քրքրված և այլևս որևէ ակտուալություն չունեցող, թեմաների վրայով։
1. «Այ եթե Սերժ Սարգսյանը երրորդ սռոկի չգնար...» — անկախ այն բանից, թե ինչպես են դա մեկնաբանում ՀՀԿ-ի կողմնակիցները և նրանց քննադատները բոլոր ճամբարներից, կներեք, բայց էդ թեման արդեն զրոյական կարևորություն ունի։ Հիմա արդեն ակնհայտ է, որ այն ժամանակ դա ընդամենը պատրվակ էր և այն մարդիկ, որոնք 2018-ին իրենք իրենց այդ պատճառով պատեպատ էին տալիս, այսօր շատ հանգիստ ապրում են Նիկոլի ազգակործան ստերի հետ և «քաղաքականությամբ չեն հետաքրքրվում»։
Երրորդ ժամկետի գնալը չլիներ, մեկ այլ առիթ կմոգոնեին, քանի որ դրա համար անհրաժեշտ մոբիլիզացնող և քարոզչական համակարգերը կային, ՀՀ վերնախավերի միջև պառակտումը կար և մեծ հաշվով կենցաղային ինչ-որ միջադեպ էլ կարող էր դառնար այն կայծը, որից կսկսվեր հրդեհը։
Եւ հայկական դաշտում հենց նույն այդ մոբիլիզացնող և քարոզչական համակարգերի պատրաստ չլինելն է, որ այս պահին թույլ է տալիս Նիկոլին ցանկացած ղալաթ անել ու մարսել։
2. «Այս ամենը աթոռակռիվ է» — այո, աթոռակռիվ է և՞... Ո՞վ ասաց, որ այդ «աթոռին» կա՛մ միայն Նիկոլը պետք է լինի, կա՛մ էլ միայն անբիծ ինչ-որ մի սուրբ։ Այո, աթոռակռիվ է և այլ կերպ չի էլ կարող լինել։
Նույնն է, թե մեծ մարդիկ ասեն. «Վու-ու-ույ, աման, պատկերացնո՞ւմ ես, Համեստը իր ամուսնու հետ սեքսով ա զբաղվում»։ Է հա, զբաղվում ա, և՞ ...»:

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան