Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Խաղաղության մեր գնացքն արդեն հեռացել է». Թաթուլ Հակոբյան

«Խաղաղության մեր գնացքն արդեն հեռացել է». Թաթուլ Հակոբյան
340
Ուրբաթ, 04 օգոստոսի, 2023 թ., 18:36

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խաղաղության մեր գնացքն արդեն հեռացել է
Ամերիկացիները ձգտում են հասնել նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2024թ հունվարին ստորագրեն խաղաղության պայմանագիր:
Ռուսաստանը հակադարձում է՝ հապճեպ մշակված խաղաղ պայմանագիրը տարածաշրջանին հարատև խաղաղություն չի պարգևի:
ԱՄՆ-ն տարածաշրջանում կարող է հաստատվել կամ դուրս մղել Ռուսաստանին խաղաղության պայմաններով:
Ռուսաստանը կարող է մնալ Կովկասում՝ իր ձեռքում ունենալով չկարգավորված հակամարտություն/ներ:
Հայաստանին և հայ ժողովրդին խաղաղ ապագա չի սպասվում, ցավոք»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան