Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»

Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
282
Շաբաթ, 05 օգոստոսի, 2023 թ., 09:24

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, շոկ առաջացավ: Պարզվում է՝ Պաշտպանության նախարարությունում էլ են խիստ անակնկալի եկել: Մեր տեղեկությունների համաձայն՝ մինչ Հրաչյա Սարգսյանին ՊՆ փոխնախարար նշանակելը, նախարարությունում խոսակցություններ են եղել՝ ինչ կապ ունի 38-ամյա Սարգսյանը Զինված ուժերի կամ ռազմական գերատեսչության հետ: Փաստացի, բացի զինծառայությունից, ոչ մի ընդհանրություն չունի նա բանակի հետ: Քաղաքական իշխանությունները, որ այդպիսի շոկային որոշմամբ Սուրեն Պապիկյանին նշանակեցին նախարար, հանգստացրել են բարձրաստիճան զինվորականներին, թե փոխնախարարը անվտանգության ոլորտի հետ կապ չունի, ու նա տնտեսական հարցերով է աշխատանք տանելու»:

Մանրամասները՝ թերթի համարում: