«ՔՊ-ի հաղթանակը ընտրակեղծարարության կիրառում է». Բորիս Նավասարդյան
![]() 228 Չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2023 թ., 17:12 Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Դժվարանում եմ հիշել այնպիսի ռիսկային ընտրություններ Հայաստանում, ինչպիսիք սեպտեմբերի 17-ին պլանավորված Երևան համայնքինն են։ Շատ թե քիչ շանսեր ունեցող քաղաքական ուժերի կողմից հաջողության հաշվարկները հակասում են անվտանգության և Արցախի հետ կապված մարտահրավերների հաղթահարման հրամայականին։ Մեկի համար շանսերը կապված են ոչ մի բան չփոխվելու, այսինքն արագացող բացասական իներցիայի պահպանման հետ, մյուսների՝ հայ-ադբեջանական հակամարտությունում իրավիճակի կտրուկ սրացման։ ՔՊ-ի հաղթանակը նվազող հանրային աջակցության պայմաններում ենթադրում է ընտրակեղծարարության տեխնոլոգիաների ինտենսիվ կիրառում և հետագայում հավատարմության, այլ ոչ թե կոմպետենտության վրա հիմնված կադրերի առաջխաղացում ինչպես քաղաքի, այնպես էլ համապետական մակարդակներում՝ այսինքն ականատեսն ենք լինելու յուրայինների համախմբման խորացող միտումի։ Ընդդիմության հաջողության պարագայում անխուսափելի է դառնալու համապետական և երևանյան իշխանությունների միջև առճակատում (բոլորի խասյաթը հո լավ գիտենք), ինչի հետևանքով տուժելու է քաղաքային տնտեսության կառավարումը։ Մի կողմից վերջին երեք տարիների զարգացումներով ահաբեկված, անորոշության մեջ գտնվող հասարակությունը պիտի որ տրամադրված լինի նոր փորձությունների դեմ, բայց մյուս կողմից առանց քաղաքական մթնոլորտի օդափոխման դատապարտված ենք մնալ ազատ անկման ռեժիմում, հույսը դնելով նրա վրա, որ այն դանդաղ պրոցես է, հետո էլ մի հրաշք կպատահի... Դե արի ու ընտրություն կատարի... Քվեարկությանը չմասնակցելն էլ ստեղծված պայմաններում, երբ հակառակը, քաղաքացիական ակտիվություն է պահանջվում, մի այլ ձևի ռիսկ է...»: Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
