«ՀՀ իշխանությունների՝ Արցախի հետ հարաբերություններում խրվող սեպը նպատակ ունի լուծարել Արցախյան հարցը». Վարդանյան
![]() 318 Չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2023 թ., 20:06 ՀՀ իշխանությունների կողմից Հայաստան-Արցախ հարաբերություններում խրվող սեպն անընդհատ խորացնելը, համազգային նշանակության օրակարգն այլազան թեմաներով ստվերելը, համահայկական միջոցառումներին Արցախի անունը բացառելը միայն մի նպատակ ունեն՝ լուծարել Արցախյան հիմնախնդիրը և փակել պատմության արցախյան էջը, այդ մասին հայտարարություն է տարածել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը»․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դատապարտում է նման կեցվածքը և իր գործունեությամբ հակադարձում առկա իրողություններին: Միասնության խաթարում թույլ չտալու տրամաբանությամբ է ստեղծվել «Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակը», որն իր բազմաշերտ աջակցությամբ պատվար է հանդիսանում արցախյան նախաձեռնություններին: Մեկ շարժման երկու ճակատները փոխգործակցային ոճով աշխատում են մեկ միասնական գերնպատակի՝ Ազատ, անվտանգ,երջանիկ հայկական Արցախի համար: Համակարգված աշխատանքը, երկուստեք մշակված ձևաչափով, արդեն ընթացքի մեջ է: Օրերս տեսակամուրջով տեղի է ունեցել հերթական հանդիպումը, որի շրջանակներում Երևանում հրավիրված մի խումբ փորձագետներ ու բարձրակարգ մասնագետներ քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր սցենարները: Հարթակի համադրող Թևան Պողոսյանն, ամփոփելով քննարկումն, ընդգծել է՝ բոլոր լուծումները պետք է փնտրել ազգային արժանապատվության ծիրում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
