Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սադարակի միջանցք, Մեղրիի միջանցք, Լաչինի միջանցք». Թաթուլ Հակոբյան

«Սադարակի միջանցք, Մեղրիի միջանցք, Լաչինի միջանցք». Թաթուլ Հակոբյան
394
Հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ., 18:24

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քիչ առաջ ինձ զանգեց հետևողներիցս մեկը: Ասաց, որ ուզում է ներկայացնել մի տարբերակ, որը հայկական միջավայրում չի քննարկվում:
Շնորհակալություն հայտնեցի և ասացի՝ լսում եմ:
Հեռախոսի մյուս կողմից.
- Քանի որ ադրբեջանցիները Լաչինը փակել են, որ Մեղրիով միջանցք ստանան, իսկ Հայաստանը չի տալիս, կարելի է Մեղրիով միջանցք տալ և նույն միջանցքի չափով առաջարկել ճանապարհ ստանալ Երասխից դեպի Իրան: Ոչ մեկի մտքով չի անցնում այս տարբերակը առաջարկել Ադրբեջանին:
Պատասխանեցի.
- Այդ առաջարկը առաջին անգամ արել են ամերիկացիները 1992-1994թթ, ապա 1999-2001 թթ,, երբ քննարկվում էր տարածքաների փոխանակման/Մեղրիի տարբերակը: Այդ առաջարկին կտրականապես դեմ էին թուրքերը, քանի որ նրանք երբեք չեն համաձայնվի կորցնել Նախիջևանի հետ սահմանը: Նույնը Ադրբեջանը. Բաքուն չի համաձայնվի կորցնել Թուրքիայի հետ սահմանը:
Գնահատելի է, երբ հայերը, տվյալ դեպքում՝ Նոյեմբերյանում բնակվող պարզ քաղաքացին, ելքեր է ման գալիս այս անել վիճակից»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան