Ովքեր են ընդգրկվել ՔՊ-ի նախընտրական ցուցակում և ովքեր են դուրս մնացել. անուններ
![]() 376 Հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ., 23:36 Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխանության քաղաքապետի թեկնածուն ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ցուցակում երկրորդը կլինի ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, ով նաև ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը։ Նախընտրական ցուցակի առաջին կինը կլինի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։ Չորրորդը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյանն է, 5-րդը՝ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Քաղաքապետի մյուս երեք տեղակալներից ցուցակում կլինի միայն Սուրեն Գրիգորյանը. Ստեփան Մաչյանն ու Գևորգ Սիմոնյանն ընդգրկված չեն նախընտրական ցանկում: Նախընտրական ցուցակը կազմելիս որոշվել է «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամներին պահել ցուցակում, բայց փոքր-ինչ այլ հերթականությամբ։ Ցուցակում կլինեն «Իմ Քայլը» խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը, Արմեն Սարգսյանը, Հայկ Միրզոյանը, Վազգեն Դարբինյանը, Լուսինե Գևորգյանը, Էդուարդ Ավետիսյանը, Արթուր Իսպիրյանը, Արման Հարությունյանը, Լևոն Զաքարյանը և ավագանու այլ գործող անդամներ։ Ցուցակում լինելու են նաև նոր անուններ. մասնավորապես, ինչպես հայտնել էինք ավելի վաղ, թիմին են միացել ջազմեն երաժիշտ Վահագն Հայրապետյանը և դերասանուհի Տաթև Հովակիմյանը։ Ընտրացուցակում կլինեն նաև կուսակցականներ տարածքային կառույցներից։ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, առաջադրումներն արդեն սկսված են: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
