Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Անհրաժեշտ է ունենալ ուժային վերականգման ռազմավարական պլան, որը պետք է ներառի հետևյալ փուլերը». Վ. Մարտիրոսյան

«Անհրաժեշտ է ունենալ ուժային վերականգման ռազմավարական պլան, որը պետք է ներառի հետևյալ փուլերը». Վ. Մարտիրոսյան
338
Ուրբաթ, 11 օգոստոսի, 2023 թ., 00:06

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ մարդիկ գիտեն, թե իրենք կարող են պատերազմ հայտարարել միայն Ադրբեջանի Լաչինի շրջանին։
Նման անպատասխանատու մտքերով արժեզրկվում է ուժային թևը, և ծառայություն է մատուցվում պարտվողականներին՝ թե տեսեք ինչ արկածախնդիր ու անլուրջ է ընդհանրապես ուժի մասին խոսելը։
Նախ ուժային գործոնը անպայման պետք է համադրվի դիվանագիտության հետ։ Հետո անհրաժեշտ է ունենալ ուժային վերականգման ռազմավարական պլան, որը իմ կարծիքով պետք է ներառի հետյալ փուլերը՝
1. Բանակի կարգապահության և թվաքանակի վերականգնում, նոր սերնդի ուսումնական մեթոդների ներդրում։ Ռազմավարական նպատակը՝ Թշնամուն զրկել դիրքեր գրավելու հնարավորությունից և ստիպել մեզ հետ վարել արժանապատիվ բանակցություններ։
2. Սովորական սպառազինությունների ձեռք բերում։ Ռազմավարական նպատակը՝ Պատրաստ լինել երկարատև և հյուծող պատերազմ վարելուն։ Թշնամու ունեցած գերտեխնոլոգիական սպառազինությունը ունի մեկ մեծ թերություն՝ մեծ պատերազմի ժամանակ այն արագ է սպառվում։
3. Տեխնոլոգիական գերակայաթյան ապահովում։ Բակրակթառները և Հառոփները իրենց սպառել են, և տեխնոլոգիական առումով պատուհան է բացվել քայլ առաջ անելու և նոր սերնդի օդային հարձակման միջոցներ ստեղծելու համար։
Այս կետերը իրականացնելով մենք դեռ պատերազմին պատրաստ կլինենք միայն բանակի մասով։ Իսկ պատերազմը միայն բանակը չի, և բացի բանակից ներառում է նաև 4 այլ բաղադրիչներ, որոնց պետք է ամենայն լրջությամբ պատրաստվել նույնպես»։