Թուրք մտավորականները միավորվել են` կանխելու հումանիտար աղետն Արցախում
![]() 413 Չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ., 13:54 Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջամտել՝ մեղմելու Ադրբեջանի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը։ Այս մասին գրել է «Էրմենիհաբեր»-ը: Այս ծանր իրավիճակը դրդել է մի խումբ ազդեցիկ թուրք գործիչների իրենց ձայնը բարձրացնելու հօգուտ միջազգային գործողությունների՝ ուղղված շրջափակման դադարեցմանն ու պաշարված բնակիչներին օգնություն ցուցաբերելուն։ Նրանք համոզված են, որ անընդունելի է սպասել հումանիտար աղետի առաջացմանը նախքան գործելը։ «Ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության իրերը հնարավոր չէ առաքել Ղարաբաղ, և բնակիչները հայտնվել են թակարդում՝ առանց բժշկական շտապ օգնության հասանելիության: Ճգնաժամի խորացմանը և միջազգային մտահոգությունների վերահաստատմանը զուգընթաց Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակում է բացահայտ և շարունակաբար սպառնալ Ղարաբաղի ժողովրդին: Բանը հասել է նրան, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակել է զեկույց, որում Ալիևի գործողությունները Ղարաբաղում բնութագրում է որպես ցեղասպանություն»,- ասվում է խմբի հայտարարության մեջ, որը կոչ է անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, ՄԱԿ-ին և ԿԽՄԿ-ին, ինչպես նաև միջազգային հանրությունը ակտիվ դիրքորոշում ցուցաբերել այս հարցում: Հայտարարության մեջ պատմական զուգահեռ է անցկացվել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների հետ: «Ինչպես 1948-49 թվականներին օդային տրանսպորտով ճեղքվեց Բեռլինի շրջափակումը, մենք կոչ ենք անում ճեղքել Ղարաբաղի շրջափակումը օդային մատակարարման ուղիներով՝ դրանով իսկ վերջ դնելով այս հումանիտար ողբերգությանը»,- նշել են մտավորականները։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
