Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ողբն անգլերեն էր՝ բոլորին հասկանալի, բայց մեր շերեփները դարձյալ թղթից էին». Վ. Հարությունյան

«Ողբն անգլերեն էր՝ բոլորին հասկանալի, բայց մեր շերեփները դարձյալ թղթից էին». Վ. Հարությունյան
186
Հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ., 17:24

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը. «Երբ Խրիմյան Հայրիկը գնաց բանակցելու, նա լեզու չգիտեր, իսկ երբ հարցրեցին, թե ի՞նչ լեզվով եք բանակցելու, նա պատասխանեց՝ ողբի: Նա գնաց՝ ողբաց, վերադարձավ և ասաց՝ մեր շերեփները թղթից էին։
Հիմիկվա տարբերությունը զուտ այն էր, որ ողբն անգլերեն էր և բոլորին հասկանալի, բայց մեր շերեփները նորից թղթից էին և թղթից են լինելու հավերժ, քանի դեռ չենք գիտակցել ամենապարզ իրողությունը՝ շերեփը դառնում է պողպատ, երբ իրողությունը գետնի վրա փոխում ես ի շահ քեզ, այլ պարագայում շերեփդ միշտ թղթից է լինելու»։