Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստանի ելույթը թույլ, կամազուրկ, քաղաքական զորեղ փաստարկներից զուրկ էր». Բաբաջանյան

«Հայաստանի ելույթը թույլ, կամազուրկ, քաղաքական զորեղ փաստարկներից զուրկ էր». Բաբաջանյան
250
Հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ., 15:18

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Հայաստանի ելույթը թույլ, կամազուրկ, քաղաքական բազմաթիվ զորեղ փաստարկներից զուրկ էր։
Այս կարևոր հարթակում երրորդ անգամ բաց թողեցինք Արցախում խաղաղապահ առաքելություն և արցախահայերի անվտանգությունը ապահովելու հանձնառություն ստանձնած Ռուսաստանի հանցավոր գործունեությունն ու անգործությունը։
Լաչինի միջանցքը հումանիտար հարց չէ, Լաչինի միջանցքի վերականգնումը և դրա բացառապես միջանցքային տրամաբանության վերականգնում/պահպանումը կարող է երաշխավորել Արցախի հայկական ապագան։
Չկա Լաչինի միջանցք՝ չի լինելու հայկական Արցախ։
Չկա Լաչինի միջանցք՝ մոռանում ենք հայկական Արցախի մասին»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան