Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ». Նիկոլ Փաշինյան

«Պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ». Նիկոլ Փաշինյան
264
Հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ., 15:54

«Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ:
Օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ:
Իմ խոսքը՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ վարչապետն այսօր այցելել է Սյունիքի մարզ՝ Երևան-Կապան ավիաչվերթով: