Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Կամ համաձայնում ենք կարգավորման ռուսական պարամետրերին, կամ հայաթափում ենք Արցախը». Սուրեն Սուրենյանց

«Կամ համաձայնում ենք կարգավորման ռուսական պարամետրերին, կամ հայաթափում ենք Արցախը». Սուրեն Սուրենյանց
513
Երկուշաբթի, 21 օգոստոսի, 2023 թ., 02:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Պետք չէ տրվել պատրանքների...
Արցախի ներքաղաքական ճգնաժամի մասին գրելու ցանկություն չունեմ, որովհետև կողմերից որևէ մեկը հստակ չի շարադրում, թե որն է լինելու ԼՂ-ն այս վիճակից հանելու, Ադրբեջանի հետ դիալոգի օրակարգը:
Այն առաջարկությունները, որոնք վերագրվում են Ռուսաստանին՝ ամենևին էլ կապ չունեն մեր ցանկությունների, իղձերի հետ, չեն ենթադրում Արցախի անկախություն կամ նույնիսկ քաղաքական ինքնավարություն: Դրանք ընդամենը մունիցիպալ ու մշակութային ինքնավարության թույլ բաղադրիչներ են պարունակում:
Սակայն ռուսական ենթադրյալ առաջարկությունները բխում են ուժերի ընթացիկ հարաբերակցությունից ու դրանից լավ առաջարկ մեզ ոչ ոք չի անելու, եթե չասեմ այն մասին, որ արևմտյան առաջարկություններն Արցախի հայաթափության մասին են:
Ժամանակն էլ մեր դեմ է աշխատում:
Երեք ամիս հետո մեզ ավելի վատ առաջարկություն է արվելու կամ առհասարակ՝ չի արվելու, որովհետև Արցախում այլևս հայություն գուցե չլինի:
Հիմա երկընտրանքը շատ հստակ է՝ կամ համաձայնում ենք կարգավորման ռուսական պարամետրերին ու ապահովում ենք հայության կյանքի իրավունքը Արցախում՝ խոստովանելով, որ առնվազն այս պատմափուլում «Միացում/ անկախություն» կոնցեպտը պարտվել է, կամ էլ՝ անիրական նշաձող սահմանելով հայաթափում ենք Արցախը:
Փաշինյանը մեր պետության Հերոստրատն է, բայց դրանից չի բխում, որ հաջորդ որևէ ղեկավար կարող է անկախություն կամ նույնիսկ քաղաքական ինքնավարություն բերել ԼՂ համար:
Պետք չէ տրվել պատրանքների...»: