Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հենց այս գիշեր Արցախի քաղաքական վերնախավը պիտի որոշի, թե որ տարբերակն է ընտրում». Մանասյան

«Հենց այս գիշեր Արցախի քաղաքական վերնախավը պիտի որոշի, թե որ տարբերակն է ընտրում». Մանասյան
439
Երկուշաբթի, 21 օգոստոսի, 2023 թ., 22:12

Բժիշկ Հայկ Մանասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի քաղաքական վերնախավի առաջ դրված է լուծման 2 տարբերակ՝ ռուսական և ամերիկյան։
Հիմա, հենց հիմա, հենց այս գիշեր, Արցախի քաղաքական վերնախավը պիտի որոշի, թե այդ տարբերակներից որն է ընտրում։
Ասեմ, որ 2 դեպքում էլ քաղաքական թամադաների կենացները մտել են հենց կենացասացների համապատասխան տեղը։
Դառը իրականությունը քացախի պես դեմ են տվել խաչված արցախցու շուրթերին...
Միակ մխիթարություն լինելու է այն, որ այլևս չեն հնչելու զգուշացումները, թե «վաղն արդեն ուշ կլինի»։
Արդեն եկել է այդ վաղը։ Երեկ էր այդ վաղը։
Ու արդեն ուշ է»։

Աղբյուրը`   Հայկ Մանասյան