Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մարությա՞նն է ձեր գլխավոր մրցակիցը»․ լրագրողները՝ Ավինյանին

«Մարությա՞նն է ձեր գլխավոր մրցակիցը»․ լրագրողները՝ Ավինյանին
222
Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 18:24

Այսօր՝ օգոստոսի 23-ին, մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը․ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Նուբարաշեն վարչական շրջանում է։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Հայկ Մարությանի թեկնածությանը, արդյո՞ք նա է գլխավոր մրցակիցը, Ավինյանը նշել է․ «Մեր թիմի հիմնական թիրախը երևանցին է, ու մեր խոսքն ուղղված է երևանցուն, մեր լսելիքն էլ երևանցուց պետք է գա։ Եթե կենտրոնանանք մեր ծրագրի, ասելիքի վրա, կարիք չենք ունենա կենտրոնանալու մրցակիցների վրա»։