Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ո՞ր ուժերն են այս ընտրությունները դիտարկում ամբողջական իշխանափոխության համատեքստում

Ո՞ր ուժերն են այս ընտրությունները դիտարկում ամբողջական իշխանափոխության համատեքստում
290
Հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ., 09:24

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Այստեղ առաջնային նշանակություն ունեն մասնակից ուժերի ոչ միայն մոտեցումները քաղաքային տնտեսության կառավարման առումով, այլեւ բուն քաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ ընտրություններին մասնակցում են նաեւ ուժեր, որոնք փորձագետները գնահատում են որպես իշխանությունների սատելիտներ: Արդեն իսկ նկատելի է, որ այդ միավորները փորձում են ընտրությունները վերածել մունիցիպալ մրցավազքի՝ հնարավորինս առաջ բերելով ապաքաղաքական օրակարգ: Այնինչ, կան մի քանի ուժեր, որոնք ընտրական գործընթացը դիտարկում են ամբողջական իշխանափոխության համատեքստում: Ի մասնավորի, հիմնական ուժերից նման օրակարգ ունի «Ապրելու երկիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Մանե Թանդիլյան), որը երեկ իր քարոզարշավն սկսեց Արաբկիր համայնքից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում