Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Շատ թանկ եք վճարելու». Ալեն Սիմոնյան

«Շատ թանկ եք վճարելու». Ալեն Սիմոնյան
637
Ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ., 21:30

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր մի նյութ ինձ ուղարկեցին, որտեղ մի մեծ ցանկ էր՝ իբր իմ ունեցվածքների և ինձ վերագրվող շռայլությունների մասին: Բազմաթիվ ծեծված և հերքված անհիմն վերագրումներ, փաստերի ուռճացում և այլն:
Մեջն էլ մի տողով, թե բա՝ հաջորդիվ կներկայացնենք այլ բաներ:
Իրականում մեծ հաճույք ստացա նյութը ընթերցելիս, քանզի բազմաթիվ ստեր, սխալներ, չճշտված պնդումներ, զրպարտանք է պարունակում, ինչը նշանակում է, որ լրատվամիջոցը կանխիկ գումարով վճարելու է այդ սխալների համար:
Բայց նյութի վերնագիրը լավն էր՝ «Թանկարժեք տղան», այո՛, և դուք շատ թանկ եք վճարելու դատարանի որոշման հիման վրա այս ստերի և ինձ զրպարտելու փորձի համար»:

Աղբյուրը`   Ալեն Սիմոնյան