Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախին նոր կերպար է պետք»․ Արմեն Բաղդասարյան

«Արցախին նոր կերպար է պետք»․ Արմեն Բաղդասարյան
553
Շաբաթ, 26 օգոստոսի, 2023 թ., 20:24

«Իրավագիտակից հասարակություն» ՀԿ նախագահ Արմեն Բաղդասարյանը գրում է․ «Արցախում պետք է հայտնվի մեկը, ով ձեռքը սեղանին, իսկ ոտքը՝ գետնին կխփի՝ կանգնեցնելու համար ներքին արհավիրքներն ու հակասությունները և հանձնառություն կստանձնի արցախցիներին այս խայտառակ վիճակից սեղմ ժամկետում դուրս բերելու համար։
Շտապեմ կարծիքս հայտնել պայքարի մեջ մտած ուժերի մասով. ոչ մեկն էլ ի զորու չէ իմ պատկերացրած սցենարը կյանքի կոչելու համար։ Սրանց պայքարը ոչ միայն արդյունք չի տալիս, այլև՝ ավելի է խորացնում ճգնաժամը և ժողովրդի օրհասական վիճակի բարդացումը։
Արցախին նոր կերպար է պետք. հայրենասեր, ոչ բիզնեսմեն, ոչ իշխանական, արդարամիտ, որոշումներ կայացնելու հարցում արագ կողմնորոշվելու ունակ, հավասարակշռված և խիստ սկզբունքային հատկանիշներ ունեցող»։