«Ինչո՞ւ ենք մենք զինաթափվում». Ազատ Եղիազարյան

Գրականագետ Ազատ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչու՞ ենք մենք զինաթափվում
Ադրբեջանցիները պայքարի մի ուղղություն էլ են որդեգրել՝ մեզ ջնջել պատմությունից: Հայաստանի հանրապետությունը այլևս համարվում է Արևմտյան Ադրբեջան: Ծիծաղելին ո՞րն է. ժողովուրդը, որը մինչև 20-րդ դարը հայտնի չէր պատմությանը, այսօր մերժում է գոյությունը մի երկրի, որի մասին գրում էին դեռ մեր թվարկությունից առաջ /Հերոդոտոս, Ստրաբոն և այլք/: Ալիևը անգրագետ մարդ չէ և երևի գիտի այս փաստերի մասին: Բայց նրա որդեգրած քաղաքականության մեջ ամեն ինչ թույլատրելի է, այդ թվում՝ բացահայտ սուտը: Մանավանդ ժամանակակից աշխարհը պատրաստ է կուլ տալ այդ սուտը: Բայց մե՞նք: Ու՞ր է մեր արձագանքը: Ո՞ւր է մեր պետական քաղաքականությունը: Պատմությունը ակնհայտորեն զենք է, և մենք իրավունք և հնարավորություն ունենք այդ զենքը օգտագործելու ալիևյան պետական ստի և ցինիզմի դեմ: Ինչու՞ չենք օգտագործում: Ամենաշատը նեղացած հայտնում ենք հեռուստատեսությամբ, որ Ալիևը դարձյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է Արևմտյան Ադրբեջան: Չեմ հիշում մեր պետական գործիչներից որևէ մեկի հայտարարություն այս մասին: Չեմ հիշում նաև հայ պատմաբանների հայտարարությունները: Մեր արժանապատվությունից ցա՞ծր ենք համարում հակահարված տալ Ալիևին: Սա կոպիտ սխալ է: Նրանք ոչ թե արժանապատվության մասին են մտածում, այլ ՀՀ-ին հերթական հարվածը հասցնելու մասին: Առհասարակ, մենք մեր մշակույթն ու հոգևոր նվաճումները զարմանալիորեն չենք օգտագործում: Այնինչ մշակույթն ու գիտությունը մեր գլխավոր զենքերից պետք է լինեն: Եվ այստեղ պետական լուրջ, լավ մտածված քաղաքականություն է պետք»;

«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
31219.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
42018.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
43018.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
57117.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
49816.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
45216.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
48316.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
49015.09.2026, 08:48