Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մոտ է մեր` պատյաններից դուրս գալու ժամանակը». Արա Պողոսյան

«Մոտ է մեր` պատյաններից դուրս գալու ժամանակը». Արա Պողոսյան
390
Երկուշաբթի, 28 օգոստոսի, 2023 թ., 01:24

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի տարօրինակ օրինաչափություն ունենք, որին հանդիպել եմ մեր պատմության ամենակրիտիկական էջերը ուսումնասիրելիս։
Մենք կիսաճգնաժամային իրավիճակներում՝ որպես կանոն դառնում ենք անտարբեր։ Ճիշտ կրիայի պես՝ սեփական պատյանի մեջ ենք քաշվում։ Սա կարծես պաշտպանական մեխանիզմ է, բայց այն նման է անտարբերության։ Հետո՝ երբ վիճակը սպառնում է մեր գոյությանը, ինչ որ մի հրաշքով, դուրս ենք գալիս մեր պատյաններից ու հարվածում մեր թշնամուն։
Տարօրինակն այն է, որ նախաճգնաժամային վիճակում չենք համախմբվում, ավելին՝ պառակտվում ենք, իրար դեմ դուրս գալիս, իրար ոչնչացնում, թույլ տալով, որ թշնամին իր ավերիչ հարվածը կարողանա հասցնել։ Այն պարագայում, երբ ավելի հեշտ և քիչ կորստաբեր կլիներ, եթե հենց այդ ժամանակ թշնամու ուժը կոտրեինք։
Ադրբեջանը օրեցօր հասցնում է վիճակը կրիտիկական մակարդակի, ու հիմա մոտ է մեր՝ պատյաններից դուրս գալու ժամանակը...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան