Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ հայերն այն տարբերակ չունեն, քան անցնել իր թրի տակով». քաղաքագետ

«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ հայերն այն տարբերակ չունեն, քան անցնել իր թրի տակով». քաղաքագետ
538
Երեքշաբթի, 29 օգոստոսի, 2023 թ., 03:12

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը ամեն գնով փորձում է ցույց տալ, որ հայերն այլ տարբերակ չունեն, քան անցնել իր թրի տակով։
Ու էստեղ ակամայից հիշում եմ մեր ազգային էպոսը, երբ Սասունցի Դավթին են ստիպում անցնել թշնամու թրի տակով։ Թե ինչ է լինում հետո, շատ հուզիչ էր թշնամու համար։
Վստահ եմ, նույնքան հուզիչ է լինելու բաքվեցի կեղծ սուլթանի ու իր սերունդի համար։
Զորակցությունս առևանգված մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքներին, իսկ ցավակցություններս ԶՈՒ մեր այսօրվա ոչ մարտական պայմաններում զոհված մեր եղբայրների ընտանիքներին ու հարազատներին»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան