«ՀՀ իշխանության հատուկ նշանակության ադրբեջանասերներն իրենց ընտանիքներով պետք է մեկնեն միջանցք». Աբրահամյան
![]() 374 Երկուշաբթի, 28 օգոստոսի, 2023 թ., 21:24 ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ ամբիոնից, տարբեր միկրոֆոններից գոռում էին, թե Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում: «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսն էլ շատ արագ վերածեցին՝ «Արցախն Ադրբեջան է և վերջ»: Որոշ անբարոյականներ էլ այնքան էին էնտուզիազմի մեջ ընկել՝ Ադրբեջանից առաջ վազելով գոռում էին, թե գիտեք, Ղարաբաղը միշտ էլ ադրբեջանական է եղել: Հիմա ճիշտ ժամանակն է, որ Ադրբեջանի երախն ուղարկվող արցախցիների փոխարեն ՀՀ իշխանության հատուկ նշանակության ադրբեջանասերներն իրենց ընտանիքներով մեկնեն Հայաստանն Ադրբեջանին կապող միջանցք, այնտեղ հանդիպեն իրենց գաղափարակից ադրբեջանցիների հետ: Արցախի մեր հայրենակիցներին հասցված այս դժոխքը սրա նախաձեռնողների տներ է մտնելու: Սերունդներով անիծվելու եք ու ինչքան էլ հայտարարեք, որ դավաճան պիտակից չեք վիրավորվում մեկ է՝ բոլորը ձեզ, ձեր սերունդներին որպես դավաճան, դավաճանի սերունդ են ճանաչելու, ինչից փախչել չի ստացվի»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
