Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Տղաների առևանգման դեպքով նամակներ են հղվել միջազգային կազմակերպություններին»․ ԱՀ անվտանգության ճակատ

«Տղաների առևանգման դեպքով նամակներ են հղվել միջազգային կազմակերպություններին»․ ԱՀ անվտանգության ճակատ
371
Երեքշաբթի, 29 օգոստոսի, 2023 թ., 20:42

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» դատապարտում է Հակարիի անօրինական անցակետում տղաների առևանգման դեպքը և այդ առիթով տասնյակ անհատական նամակներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին, այդ թվում և համաշխարհային ֆուտբոլային ակումբներին ու ֆեդերացիաներին:
«Հանրային շարժումը միջազգային սպորտային համայնքի ուշադրությունն է հրավիրում տեղի ունեցածի հանդեպ և խորը մտահոգություն հայտնում կատարվածի անհամաչափ արձագանքի առիթով: Ֆուտբոլային «Ավո» թիմի երիտասարդ սպորտսմենները, որոնք մարմնավորում են Արցախի ժողովրդի կամքն ու ոգին, զոհ են դարձել ադրբեջանական ագրեսիայի, ինչն ուղղակիորեն խախտում է մարդու իրավունքներն ու սպորտային օրենքները: Սպորտային սկզբունքները, որ անկյունաքարային են ֆուտբոլային համայնքի համար ու պաշտպանված են աշխարհի բոլոր անկյուններում, Արցախում ոտնահարվում են:
Կատարված բռնությունը ոչ միայն խախտում է սպորտային էթիկան, այլ նաև վկայում է հումանիտար ճգնաժամի մասին:
Տղաների առևանգման ակտը ոչ միայն մարզական օրենքներին է հակասում, այլ նաև ցուցադրում է Ադրբեջանի անօրինական ու ագրեսիվ վերաբերմունքը Արցախի նկատմամբ:
Համաշխարհային ֆուտբոլային համայքնը կարևոր դերակատարություն ունի նման անօրինական խախտումները դատաապարտելու հարցում, քանզի դա կարևոր է ոչ միայն առանձին սպորտսմենների պաշտպանության, այլ նաև սիրված ու գեղեցիկ խաղի հեղինակությունը, ամբողջականությունն ու ներառականությունը պահպանելու տեսանկյունից:
Թախանձագին խնդրելով բոլորի աջակցությունը, կոչ ենք անում ֆուտբոլային ասոցիացիաներին, սպորտսմեններին՝ դատապարտել «Ավո» ֆուտբոլային ակումբի սպորտսմենների հետ կատարվածն ու գործադրել հնարավոր ջանքերը՝ բարձրաձայնելու անընդունելի արարքը, ընդլայնելու միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ՝ տղաների անվնաս ու անվտանգ վերադարձի գործում:
Միասին հանդես գալով նման անարդարության դեմ, մենք կարող ենք նպաստել ֆուտբոլի դերի բարձրացմանը՝ հակասությունների հարթման, ժողովուրդների և մշակութային երկխոսության հարցում:
Նամակն ուղարկվել է տասնյակ կազմակերպություններին, այդ թվում նաև՝ ՈւԵՖԱ-ի նախագահ՝ Ալեքսանդր Սեֆերին, ՖԻՖԱ-ի նախագահ՝ Զիանի Ինֆանտինոյին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ՝ Արմեն Մելիքբեկյանին, Կոնիֆային»,- ասվում է հաղորդագրության մեջ: