Սամվել Բաբայանն այլընտրանքային տարբերակ է առաջարկում
![]() 861 Չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023 թ., 13:00 Արցախի «Միասնական հայրենիք» խորհրդարանական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը պնդում է՝ ճիշտ չեն տարածվող տեղեկություններն այն մասին, թե ինքն ու իր ղեկավարած կուսակցությունը կողմ են ադրբեջանական առաջարկին, որ Արցախը հումանիտար բեռներ պետք է մտնեն Աղդամից։ «Ազատության» հետ զրույցում Բաբայանը նշեել է՝ իրենց դիրքորոշումն այն է, որ փաթեթային լուծման շրջանակում Արցախ միաժամանակ բեռներ մտնեն և՛ Լաչինի միջանցքով, և՛ Աղդամով։ Բացի այդ, փաթեթում, ըստ Բաբայանի, պետք է նաև անդրադարձ լինի Արցախի կարգավիճակի հարցին, այսինքն՝ պետք է հասկանալ՝ դեպի ո՞ւր են գնում։ Հակառակ պարագայում, մի քանի ավտոմեքենա բեռ անցկացնելով խնդիրը չի լուծվելու։ «Պետք է փաթեթային լուծում տանք էս խնդրին։ Ասենք, ոչ թե մենակ Աղդամով մի երկու օրից հետո մեքենա բերենք, հետո փակենք նորից, նորից ասենք՝ Լաչինից 10 մեքենա ենք բաց թողել, դա ձև չի լուծման։ Մեր տեսակետը էդ նիստում հստակ ձևակերպել ենք՝ ընդհանուր փաթեթային լուծում պետք է ստանա՝ մենք ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անում, լավ, 10 մեքենա էլ բերեցիր, հաց կերար, հետո՞, երկրորդ քայլն ի՞նչ ես անում», - ասել է Բաբայանը։ Հարցին, թե փաթեթի մեջ պետք է նաև Արցախի կարգավիճակի հետ կապված հա՞րց լինի, Բաբայանը պատասխանել է․ - «Բոլորը, բա իհարկե, գոնե ընդհանուր սկզբունքներ պետք է ձևակերպել»։ Ճշտող հարցին, թե ադրբեջանական կողմը դրան կհամաձայնի՞, Բաբայանը պատասխանել է․ - «Ես համարում եմ, որ՝ այո, համաձայնվելու է»։ Բաբայանն առաջիկայում այս հարցերի շուրջ հանրությանն է ներկայացնելու շուրջ 20 կետից բաղկացած իրենց մոտեցումները, որոնք դեռ մշակման փուլում են։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
