Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Փաստորեն, ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում». Ստեփան Դանիելյան

«Փաստորեն, ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում». Ստեփան Դանիելյան
434
Չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023 թ., 14:24

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինական Զելենսկու հայկական կլոնը հայտարարել է, որ ընտրություններից հետո ոչ ՔՊ-ին կմիանա, ոչ «նախկիններին»:
Չգիտեմ նախկիններ ասելով՝ ում նկատի ունի, դա թողնենք իր երևակայությանն (կարծես թե նորերը մի ... են, ինքն էլ դրանց հպարտ ներկայացուցիչն է) ու փորձենք հասկանալ ասածի իմաստը:
Իմաստը հետևյալն է, եթե այնպես ստացվի, որ կոալիցիա կազմելու պահանջ առաջանա ընդդեմ ՔՊ-ի ու դրանով սկսվի իշխանափոխության ընթացքն, ապա ինքը դա կտապալի:
Հիմա սա քաղաքական լեզվով բացատրենք: Փաստորեն, ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում, որպեսզի թույլ չտա ՔՊ-ի տապալումը և ընտրությունները գոնե երկրորդ փուլ տանի»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան