Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Երբեք հարց չի առաջանա՝ նույն այդ Ֆրանսիան ի՞նչու սանկցիաներ չի կիրառում Ադրբեջանի վրա». Վ. Հարությունյան

«Երբեք հարց չի առաջանա՝ նույն այդ Ֆրանսիան ի՞նչու սանկցիաներ չի կիրառում Ադրբեջանի վրա». Վ. Հարությունյան
446
Չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023 թ., 15:06

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը. «Ֆրանսիական ֆուռերով ու Փարիզի քաղաքապետի ներկայացումով ոգևորված՝ արևմտամեդ մարգինալ խմբակներն այսօր 7-րդ երկնքում են։ Իհարկե, մեծ ոգևորությամբ ճառեր կձոնեն, սեր կխոստովանեն հետևից էլ մե վեդրո ջուր կցանեն։
Բայց իրենց փայլուն ուղեղում, որ բացի մակարոն հավաքելուց այլ բան չի փայլատակել՝ երբեք հարց չի առաջանա, եթե նույն Ֆրանսիան այդքան ջանասիրաբար վիզա դնում ՀՀ-ի և Արցախի համար, նույնիսկ ֆուռերի վրա Արցախ գրություն է փակցրած, ինչու՞ չի սանկցիաներ կիրառում նույն Ադրբեջանի վրա։ Այսինքն, կառաջանա այդ հարցը, բայց ձեռ չի տա բարձրացնել, որովհետև դա կպայթեցնի հենց իրենց փչած փուչիկը։
Հիմա կասեն պրոցեսներ են գնում և այլն։
Բայց այդ պրոցեսի ժամկետը ի՞նչքան է։
Օրինակ, երբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ էին կիրառում, դա ընդամենը րոպեներ և ժամեր տևեց։
Չնայած՝ արևմուտքից գրոշ լափողներին դա քիչ է հետաքրքրում, կարևորը էֆորիան է և արևմուտքին արժևորելը, թե չէ՝ թքած, թե ինչ կլինի 100000-ավոր հայերի հետ, որոնք ճակատագրի բերումով ծնվել, ապրել և ապրում են Արցախում։
Հիմա ինձ կմեղադրեն ռուսամետության մեջ, սակայն ապարդյուն, որովհետև ես չեմ արդարացնում ռուսներին և առհասարակ իրենց պահվածքը վերջին ժամանակներում։
Պարզապես կա հարցի լուծման երկու տարբերակ՝ կա´մ լուծում է հարցը Հայկական կողմը որոշակի ի նպաստ Հայկական կողմի, կա´մ լուծում է երրորդ կողմը՝ ի հակառակ հայկական շահի։ Այլ ճանապարհ չկա՝ Ադրբեջանն իր լուծելիքը լուծել է և այժմ հումանիտար բեռ ուղարկելով Աղդամ-Ասկերան ճանապարհ՝ կրկեսի է վերածում հումանիտար խնդրի գոյության թեման։ Ըստ էության, ՄԱԿ ԱԽ-ում էլ Չինաստանն ասեց՝ գետնի վրա ռուսն ա, իրանց հետ էդ հարցերը լուծեք, ռուսները ասեցին՝ մենք վիզ ենք դնում, անգլիացիք ասեցին՝ դե ոնց ԱՄՆ-ն ասի, իսկ ԱՄՆ-ն ասեց, որ դեմ չի Աղդամի ճանապարհին ու, ի տարբերություն ռուսի, ասեց՝ անհանգստանում ու ի գիտություն ենք ընդունում։ Դե, իսկ մեր սիրելի Ֆրանսիան էլ լավ խոսեց, մեր համար հաճելի խոսեց, բայց, ցավոք, ոչինչ չասեց, բացի մտահոգվելուց և օդում կրակելուց։
Մի խափեք իրար ու հատկապես ժողովրդին, որովհետև ոչ մի խաչակրած բանակ էլ չի գալու մեզ փրկելու...»: