Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախում ռուս խաղաղապահերի տեղադրումը ավելի ձեռնտու էր Ադրբեջանին, քան հայկական կողմերին». Բորիս Նավասարդյան

«Արցախում ռուս խաղաղապահերի տեղադրումը ավելի ձեռնտու էր Ադրբեջանին, քան հայկական կողմերին». Բորիս Նավասարդյան
570
Ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2023 թ., 01:06

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Ոնց ուզում եք հաշվեք, Արցախում ռուս խաղաղապահերի տեղադրումը ավելի ձեռնտու էր Ադրբեջանին, քան Հայկական կողմերին։ Բաքուն այդ «զիջման» շնորհիվ պաշտպանվեց էթնիկ զտումների մեջ միանշանակ մեղադրանքներից և ընդամենը հինգ տարով հետաձգեց Արցախի «ապահայկականացման» ծրագրի իրականացումը, որը չի ենթադրում տարածաշրջանում հայերի լիակատար տարհանում, բայց, ըստ Ադրբեջանի, նրանք զրկվելու են կոմպակտ տարածքում բնիկ էթնիկ մեծամասնության կարգավիճակից։ Երկրորդ շահողը Ռուսաստանն է, որը իր ռազմական ներկայությունը օգտագործում է որպես արժույթ Բաքվի հետ քաղաքական արևտրում։ Երրորդ շահառուն Թուրքիան է, որը, Շոյգուի բնութագրմամբ, գերազանց համատեղ օպերացիայի միջոցով, իր համար նույնպես ապահովեց պաշտոնական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Հայաստանը և Արցախի հայերը ստացան միայն ժամանակավոր օգուտներ։ Երևանը հսկայական ծախսերի միջոցով խուսափեց տեղահանվածների շատ ավելի մեծ հոսքից անմիջապես պատերազմից հետո դրա ծանր քաղաքական հետևանքներով, սակայն շարունակում է կանգնած մնալ նույն ռիսկերի առջեւ և ինքնիշխանության էական նոր կորուստներ ունեցավ։ Արցախցիները դառը նվաստացումների և տառապանքների գնով պահպանեցին իրենց փոքրացած հայրենիքում ապրելու հնարավորություն, սակայն անգամ նման գոյատևման հեռանկարները գնալով ավելի մշուշոտ են դառնում։ Մի վերապահում, այնուամենայնիվ, անեմ՝ առանձին անհատներ և խմբեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում այս իրավիճակից լավ էլ շահել են...»: