Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայաստանին սպառնում է սուբյեկտազուրկ Արցախի ճակատագիրը». Սուրեն Սուրենյանց

«Հայաստանին սպառնում է սուբյեկտազուրկ Արցախի ճակատագիրը». Սուրեն Սուրենյանց
572
Շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ., 01:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի սուբեկտությունը վաղուց է ոչնչացվել, Արայիկի հրաժարականը հետևանք է
Արցախի այսօրվա զարգացումների մասին բազմաթիվ կարծիքներ եմ լսել: Թույլ տվեք, սակայն, մի քանի նկատառում էլ ես հայտնեմ.
• բոլոր այն պնդումները, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականը Արցախի սուբեկտության վերջին կաթիլն է, մեղմ ասած, չափազանցություն են: Չափազանցություն են՝ այն իմաստով, որ գոյություն չունեցող սուբեկտությունը չի կարող կրկին վերանալ: Արցախի սուբեկտությունը ոչնչացվել է ոչ թե Արայիկի հրաժարականով, այլ Հայաստանի թիվ մեկ կաբինետը զբաղեցնող մարդու նախապատերազմյան ու հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականության հետևանքով: Այնպես որ, Արցախի սուբեկտությունը վաղուց է ոչնչացվել, Արայիկի հրաժարականը հետևանք է:
• Արցախում նախկինների «ռեստավրացիայի» կեղծ օրակարգով մի փորձեք վախեցնել Հայաստանի հասարակությանը, որն իբրև թե պետք է կոնսոլիդացվի գործող իշխանության շուրջ՝ հին համակարգի ռեստավրացիան կանխելու նպատակով: Չկա նման վտանգ. Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է փողոցի թելադրանքով, ինչը չի ենթադրում դավադրություն, օրինակ՝ 1998-ի սցենարով:
Զուգահեռներ մի անցկացրեք հաղթանակած Տեր-Պետրոսյանի դեմ դավադրության և ազգակործան պատուհասի դեմ հնարավոր հանրային ընդվզման միջև՝ ամոթ է,
• իսկ Ստեփանակերտում, ով էլ լինի ղեկավար, մոտ ապագայում պարտադրված է լինելու ցավոտ լուծումների գնալ՝ Փաշինյանի «թեթև ձեռքով» ունիտար Ադրբեջանին կցված Արցախում հայության կյանքի իրավունքն ապահովելու նպատակով, կամ էլ՝ հայությանը էվակուացնելու ծանր որոշում կայացնելով:
• ավելի տեղին կլինի, որպեսզի Հայաստանի հասարակությունը մտածի մեր երկրի սուբյեկտության, ճակատագրի մասին: Կարճ ասած, Հայաստանին սպառնում է սուբյեկտազուրկ Արցախի ճակատագիրը, եթե հասարակության կամքով բանական ու ռացիոնալ նոր իշխանություն չձևավորվի»: