Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախ ունենալը հպարտություն է, Արցախ կորցնելը՝ խայտառակություն»․ Արամ Գևորգյան

«Արցախ ունենալը հպարտություն է, Արցախ կորցնելը՝ խայտառակություն»․ Արամ Գևորգյան
557
Շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ., 15:42

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախ ունենալը հպարտություն ա, Արցախ կորցնելը՝ խայտառակություն։
Արցախին սիրելը անշահախնդիր պետք ա լինի, Արցախին ուրանալը՝ դավաճանություն պետք ա որակվի։
Արցախի մասին խոսելը, Արցախի ցավով ապրելը մարդու ինտելեկտի մասին ա խոսում։ Տհասն ու տգետը չգիտեն Արցախի արժեքը, դրա համար էլ հեշտ ուրանում են։ Արցախը լակմուսի թուղթ ա հայերի ու հակահայերին։ Տեսեք, թե ով ա խուսափում խոսել Արցախի մասին, ու պարզ կդառնա, թե որ կատեգորիայում ա ինքը։
Արցախի անկախ մնալը յուրաքանչյուրիս պատվի հարցն ա, ու Արցախը կորցնելը բոլորիս խայտառակությունն ա լինելու։
Տոնդ շնորհավոր, մատաղ»։

Աղբյուրը`   Արամ Գևորգյան