Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախը չդարձնել Կարս, Նախիջևան և ինդուստրիա». Թաթուլ Հակոբյան

«Արցախը չդարձնել Կարս, Նախիջևան և ինդուստրիա». Թաթուլ Հակոբյան
533
Շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ., 17:48

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՐՑԱԽԸ չդարձնել ԿԱՐՍ, ՆԱԽԻՋԵՎԱՆ և ինդուստրիա:
Սեպտեմբերի 2-ը նաև պետք է լինի սառը իրապաշտության, սթափության, ռացիոնալ մտածողության և 120 հազար մեր հայրենակիցների, նրանցից յուրաքանչյուրի կյանքն անգին համարելու օր:
Թեև արդեն 30 տարի գրում եմ Արցախի մասին, այնտեղ եղել մի 100 անգամ, ոտքով անցել Մռավից Արաքս, Հակարիից Աղդամ ու Հորադիզ, նկարել մեկ ֆիլմ, գրել 2 գիրք, ունեմ տասնյակ ընկերներ, ճանաչում եմ շատ-շատերին և այլն, բայց այս ծանր օրերին ես լուծում չունեմ՝ ի տարբերություն շատ-շատերի: Իմ լուծումը վերջնականապես սպանվեց 2020-ի սեպտեմբերի 27-ին:
Այդու, ես գիտեմ մեկ բան, գիտեմ, թե ինչ չպետք է անել՝
ԱՐՑԱԽԸ չդարձնել ԿԱՐՍ, ՆԱԽԻՋԵՒԱՆ և ինդուստրիա»: