Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մենք չենք կապում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց նրանք ուզում են կապել». Փաշինյան

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մենք չենք կապում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց նրանք ուզում են կապել». Փաշինյան
406
Կիրակի, 03 սեպտեմբերի, 2023 թ., 00:06

Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները մենք չենք կապում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց Թուրքիան և Ադրբեջանը ուզում են կապել, և, ըստ էության, այդ հարցն անընդհատ առաջ են բերում։
Մենք կարևորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, դա կարևոր հարց է Հայաստանի համար։ Տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Իհարկե, կան նաև բարդություններ, և այդ բարդությունների մեջ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների որակը»,- ասել է նա։