Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Բացառում եմ կոալիցիան ՔՊ-ի հետ»․ Հայկ Մարության

«Բացառում եմ կոալիցիան ՔՊ-ի հետ»․ Հայկ Մարության
507
Կիրակի, 03 սեպտեմբերի, 2023 թ., 11:06

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Քարոզարշավի այս օրերին ձեզանից շատ սեր ու ջերմություն եմ ստացել:
Նաև հնչել են մի շարք հարցեր, մասնավորապես՝
1. «Ինչո՞ւ հրաժարական տվեցիք»,
2. «ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելո՞ւ եք»։
Առաջին հարցին բազմիցս պատասխանել եմ՝ ես հրաժարական չեմ տվել, ինձ անհիմն կերպով հեռացրել են:
Երկրորդ հարցի դեպքում ամեն ինչ շատ ավելի հստակ է՝ իհարկե, ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ կոալիցիան ՔՊ-ի հետ։ Իսկ թե ինչու՝ ասել եմ դեռ 2021 թվականի իմ վերջին ելույթում»։

Աղբյուրը`   Հայկ Մարության