«Լինելո՞ւ է պատերազմ, թե՞ ոչ». Միքայել Մինասյան
![]() 524 Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 00:00 Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը գրում է. «Լինելո՞ւ է պատերազմ, թե՞ ոչ. սա է վերջին օրերի ամենակարևոր հարցը։ Պատերազմը երբեք չի դադարել, իսկ Հայաստանն այսօր կանգնած է չդադարած պատերազմի նոր ու աղետալի հանգրվանի շեմին։ Սրա մասին են վկայում պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվող փաստերը և դիվանագիտական գործընթացի տոտալ բացակայության մասին պաշտոնական հավաստիացումները։ Պետք է փոխել հին, ձախողված նարատիվը և հասկանալ, որ եթե լինի Հայաստանի նկատմամբ պատերազմի նոր ֆազա, իսկ ամեն ինչ գնում է դրան, նշանակում է միջազգային մեխանիզմները չեն աշխատում։ Իսկ դրանք իսկապես չեն աշխատում։ Կարդացե՛ք Եվրոմիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունը, որն ուղիղ մեսիջ էր Հայաստանին ԵՄ վրա հույս չդնելու մասին։ Պետք է ընդունել, որ սիրելի Ֆրանսիան, չնայած ջանքերին, մեր տարածաշրջանում հարցեր լուծելու հնարավորություն չունի։ Պետք է դադարել ապրել դատարկ հույսերով, դարավոր ինֆանտիլիզմով և ֆրանսիական նավերի՝ հայկական լեռները բարձրանալու պատրանքներով։ Անհրաժեշտ է ընդունել, որ հնարավոր պատերազմի շեմին պետք է ազատության մեջ հայտնվեն փորձառու գեներալ Խաչատուրովը, սպաները, որոնք բանտերում են անհեթեթ ու չապացուցված մեղադրանքներով։ Պետք է դադարեցնել անձնական քենը Սփյուռքի ակտիվ հայերի դեմ, իսկ եթե Ֆրանսիան այդքան կարևոր է, գոնե թե այս ճակատագրական պահին կարելի է թույլատրել Ֆրանսիայի հայկական համայնքի ղեկավար և հայկական ամենակարևոր լոբբիսներից մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Պետք է ընդունել, որ կա երկու ռազմական միավոր, որոնք ունակ են զսպել թշնամուն՝ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ի միջամտության հույս չկա, իսկ ՀԱՊԿ-ի շուրջ հիստերիան 2018 թվականից շարունակվում է։ Սպասվող հնարավոր աղետը կարող է կանխել երկու սուբյեկտ՝ ժողովուրդը կամ իշխանությունը՝ ընդունելով իրականությունը։ Հայաստանը կանգնած է ջրբաժանի առաջ՝ սթափության կամ էլ ավելի մեծ օկուպացիայի։ Ես կոչ եմ անում սթափության՝ գիտակցելով, որ շանսերը քիչ են. այս կոչը հնչեցրել եմ 44-օրյա պատերազմից առաջ, երբ բոլորը տոնում էին «հուլիսյան հորոսամարտի պատմական հաղթանակը»։ Այս կոչը հնչեցրել եմ 2020թ. նոյեմբերի 9-ին, երբ բոլորը դեռ «հաղթում էին», հնչեցրել եմ 44-օրյա պատերազմից հետո և անում եմ հիմա։ Հայաստանն այլևս ինֆանտիլ քաղաքականության, անհիմն լավատեսության ու ներքին թշնամանքի ռեսուրս չունի։ Հայաստանն ունի ռացիոնալ հաշվարկի, իրական հնարավորություններն արդյունավետ օգտագործելու և սթափվելու հրատապ անհրաժեշտություն»: Աղբյուրը` Միքայել Մինասյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
