Apple-ի բաժնետոմսերի արժեքը նվազում է, քանի որ Չինաստանը մտադիր է ընդլայնել iPhone-ի արգելքը

Apple-ի բաժնետոմսերի արժեքը վերջին երկու օրվա ընթացքում նվազել է գրեթե 7%-ով՝ կրճատելով ընկերության շուկայական կապիտալացումը մոտ 194 միլիարդ դոլարով, հայտնում են WSJ-ն և Bloomberg-ը:
Բաժնետոմսերն անկում են ապրել այն բանից հետո, երբ չինացի պաշտոնյաները հայտարարեցին iPhone-ի արգելքի մասին:
Apple-ի համար Չինաստանը վաճառքի երրորդ շուկան է, և ընկերության արտադրանքի զգալի մասը արտադրվում է հենց այս երկրում։ Փորձագետներն ընդգծում են, որ Պեկինի որոշումը պատահական է, թե ոչ, կայացվել է սեպտեմբերի 12-ին նախատեսված՝ iPhone 15-ի շնորհանդեսի նախօրեին։
Չորեքշաբթի օրը WSJ-ն հայտնել է, որ Չինաստանի ղեկավարներն իրենց պետական աշխատողներին արգելել են iPhone-ներ օգտագործել պաշտոնական նպատակներով կամ բերել աշխատավայր:
Չինաստանը Apple-ին բերում է ընկերության ընդհանուր եկամտի 18%-ը։ Ավելին, այս շուկան շարունակում է արագ աճել։ Այսպիսով, Apple-ի վաճառքները Չինաստանում նախորդ եռամսյակում աճել են 8%-ով։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
86016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181409.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18