Չարենցավանում բժիշկներն ամուսիններին հայտնել են, որ երեխան մահացած է ծնվել

Սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել մարզի մի բնակչից, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի ծննդատանը ոստիկանների կարիք կա, իրենք ցանկացել են 7 ամսականում կեսարյան վիրահատություն անել, բժիշկները «փափուկ բարձ են դրել», ժամանակը երկարացրել են, երեխան մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով ավագ օպերլիազոր Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացած երեխայի հայրը Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Թ-ն է, ով նույն օրը հերթական անգամ իր 42-ամյա կնոջը բժշկի կանչով տարել է Չարենցավանի ծննդատուն ստուգման, որի ժամանակ բժիշկները կնոջն անմիջապես տարել են վիրահատարան՝ կեսարյան վիրահատություն կատարելու, որից հետո բժիշկները հայտնել են, որ երեխան մահացած է ծնվել: Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
8512:24
Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. կա 5 վիրավոր
152Երեկ, 19:36
Սևան-Դիլիջան թունելում բախվել են բեռնատարներ․երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
24802.10.2026, 21:48
Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
46102.10.2026, 19:19
Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
27602.10.2026, 18:24
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի (տեսանյութ)
65502.10.2026, 14:30
Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է
53401.10.2026, 23:18
Զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել
28201.10.2026, 19:18