«Պաշտպանության բանակի ծանր տեխնիկան կհանձնե՞ն ռուս խաղաղապահ զորախմբին». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի իշխանությունները Պաշտպանության բանակի ծանր տեխնիկան կհանձնե՞ն ռուս խաղաղապահ զորախմբին
Ստեփանակերտից, ոչ պաշտոնական աղբյուրներից, տեղեկություններ եմ ստանում այն մասին, որ Արցախի իշխանությունները քննարկում են Արցախի պաշտպանության բանակի ծանր տեխնիկան ռուս խաղաղապահներին հանձնելու տարբերակը:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը պահանջում է լուծարել Պաշտպանության բանակը, ինչին կտրականապես դեմ է եղել հայկական կողմը: Հայաստանը ստիպված էր բոլոր զորքերը դուրս բերել Արցախից 2020-ի պարտությունից հետո: Դա ևս Ադրբեջանի պահանջ-վերջնագիրն էր, որը Հայաստանը կատարեց: Ադրբեջանը հիմա էլ անցել է ՊԲ-ն սպառնալիքի տակ լուծարելու՝ իր ծրագրին:
Որքան էլ ռուսական ներկայությունը լինի կարևոր, փաստ է, որ Արցախի անվտանգությունը այսօր իրականացվում է առաջին հերթին հենց Պաշտպանության բանակի անձնուրած ծառայության և զոհողությունների գնով:
Այս օրերին, ըստ մեր աղբյուրների, Արցախում քաղաքական իշխանությունների և պահեստազորայինների շրջանում քննարկվում է Արցախի ոստիկանությունից և փրկարար ծառայությունից բաղկացած գվարդիա ձևավորելու տարբերակը:
Եթե իրավամբ անհնար է դեմ դուրս գալ Ադրբեջանի վերջնագրային պահանջներին, հաշվի առնելով նաև, որ Հայաստանը փաստացի չի կարողանում կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր դերը, որ կատարել է 1990-ից 2020 թ., ապա դրա դիմաց պետք էր որևէ բան փորձել ստանալ Բաքվից: Հենց դրա համար էին կարևոր Ստեփանակերտ-Բաքու շփումները, որի մասին բազմիցս գրել եմ այն ժամանակներից, երբ Վիտալի Բալասանյանը շփվում էր ադրբեջանցիների հետ:
Հստակ չէ նաև, թե ինչ նպատակներ ունի Ռուսաստանը Արցախում, երբ ավարտվի 5-ամյա խաղաղապահության ժամկետը:
Թեմային մանրամասն կանդրադառնամ առաջիկայում»:

«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
1122:12
Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
4621:48
«Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն»․ ՀՌՀ
5820:48
«Քննչական մարմնի կողմից թույլ են տրվել իրավունքների էական խախտումներ»․ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ
6920:06
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը
9619:42
«Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ խնդիր ունենք շենքերի ներսում»․ Արամազդ Ղալամքարյան (տեսանյութ)
7819:18
«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին փակ փողոցներ կլինեն
7918:24
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը
6918:00