Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հատուկ նրանց համար, ովքեր հարցնում են՝ բայց ո՞վ է գալու սրանց տեղը»․ Կ․ Քոչարյան

«Հատուկ նրանց համար, ովքեր հարցնում են՝ բայց ո՞վ է գալու սրանց տեղը»․ Կ․ Քոչարյան
1012
Շաբաթ, 23 սեպտեմբերի, 2023 թ., 12:36

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՏՈՒԿ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ՝ «ԲԱՅՑ Ո՞Վ Է ԳԱԼՈՒ ՍՐԱՆՑ ՏԵՂԸ»
Հարգելի տիկնայք և պարոնայք, եթե մարդը ցանկացած պաշտոնում կամ աշխատավայրում չի կարողանում աշխատել, կատարել իր անմիջական պարտականությունները, տապալում է ամեն ինչ, ինչպե՞ս են վարվում այդ մարդկանց հետ: Չեմ կարծում, որ պարբերաբար սխալ ախտորոշում կատարած կամ օպերացիաների ընթացքում մարդ սպանած բժշկին հեռացնելուց առաջ, ձեզ մոտ հարց առաջանա, բա ո՞վ է նրա փոխարեն աշխատելու: Անգրագետ և երեխային ծեծող ուսուցչին աշխատանքից հեռացնելուց առաջ, երևի միշտ ձեզ տանջում է այդ հարցը. «Բա ով է գալու այդ անգրագետի փոխարեն»: Իր զինվորներին մենակ թողած և ռազմադաշտից փախած կամ զինվորի մեջքից կրակող հրամանատարին պաշտոնից հեռացնելուց առաջ դուք երևի միշտ մտածում եք, որ «խեղճ հարիֆն ինչ աներ» և, որ ամենակարևորն է՝ ով է գալու նրա տեղը:
Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ, կանգնելով հայելու առաջ և նայելով Ձեր իսկ աչքերի մեջ... և կհասկանաք, որ էլ երբեք այդ հարցը չեք տա..., եթե իհարկե դեռ մարդ եք մնացել և ունեք բանականություն»։

Աղբյուրը`   Կարեն Քոչարյան