«Նիկոլը փորձում է ստեղծել տպավորություն, թե ինքն անկախության կողմնակիցն է, իսկ ընդդիմությունը` ոչ»․ Բ․ Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Նիկոլը այսօրվա ուղերձով փորձեց երկու խնդիր լուծել.
1. Ստեղծել տպավորություն, թե իբր ինքը անկախության պահպանման կողմնակիցն է, իսկ ընդդիմությունը՝ ոչ,
2. Տոնայնությունը խստացրած ազդարարեց, որ ՌԴ և ՀԱՊԿ-ն այլևս վերջնական սպառել են համապատասխանել Հայաստանի շահերին, այսինքն Հայաստանը պատրաստվում է փոխել արտաքին քաղաքական կուրսը, բայց թե ե՞րբ, հերթական անգամ թողեց անորոշ։ Դրանով իսկ ռուսական կողմի հետ տեղ թողնեց բանակցությունների։
Ինչպիսի՞ն է իրականությունը.
1. Նիկոլը ընդդիմադիր ժամանակ հակառուսական գծի ակտիվ գործիչ էր, իսկ երբ դարձավ իշխանություն՝ հերքեց իր ընդդիմադիր տարիների ՌԴ-ին ուղղված մեղադրանք-պնդումները և դարձավ ակտիվ ռուսամետ՝ հանուն սեփական իշխանության պահպանման։ 2. 2. Բացի ռուսներին գերակտիվ մեղադրելուց և Հայաստանում հասարակական հակառուսական տրամադրությունները պիկին հասցնելուց, դեռ ոչ մի գործնական քայլ չի արել՝ ոչ ՀԱՊԿ-ից դուրս գալու, ոչ ԵԱՏՄ-ից և ոչ էլ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու ուղղությամբ։
Այսինքն, գոնե մինչև այս պահը, Նիկոլը հակառուսականության հիմքեր է նախապատրաստում, բայց այլ, ավելի լուրջ գործողություններից ձեռնպահ է մնում։ Նրա Նպատակը՝ իր իշխանության պահպանման խնդիրն է, նաև Ռուսաստանի աջակցությունը հերթական անգամ ստանալը, իսկ շանտաժի միջոցը Արցախի վերջնական կորստից հետո մեղավորներ նշանակելն է՝ ի դեմս Ռուսաստանի և ընդդիմության։
3. Երևանի ընտրություններում շատ քիչ ձայներ ստանալուց և ձախողվելուց հետո Նիկոլը սպառնում է իրենից դժգոհ քաղաքացիներին և ընդդիմադիր ուժերին՝ քողարկելով սեփական իշխանության պահպանումը անկախականների և ոչ անկախականների թեզով, հերթական արհեստական բաժանումը մտցնելով ժողովրդի մեջ, ընդդիմություն խաղացող ուժերին ֆիկտիվ հիմք տալ համախմբվելու իր շուրջը, իսկ իրականում՝ նպատակ ունենալով պահել սեփական իշխանությունը։
Ամփոփելով նրա ուղերձը՝ պարզ է դառնում, որ հանուն իր իշխանության պահպանման Նիկոլը պատրաստ է լինել և անկախական, և ոչ անկախական, ինչպես նաև ընդունել է, որ անվերադարձ կորցրել է ժողովրդի աջակցությունը և մնացել ուժային կառույցների հույսին»։

«Տիկին Լայենը այլ տարբերակ չունի, քան ընդունել, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
1514:00
«Բարևներ՝ դեմոկրատիայի թազա մամային»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
2913:42
«Անկեղծ կլիներ՝ հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը բերել, որով ՀՀ քաղաքացին միայն ՔՊ-ի օգտին կարա քվեարկի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
3213:30
«Մենք ներդնում ենք անում տարածաշրջանային էներգետիկ անվտանգության մեջ»․ ֆոն դեր Լայեն (տեսանյութ)
3613:24
«Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել»․ ֆոն դեր Լայեն (տեսանյութ)
4613:12
«Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը». Ուրսուլա ֆոն դեր Լայեն (տեսանյութ)
4213:00
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7112:48
«Ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն բռնապետություն է, և այն ունի արտաքին հովանավորներ»․ Ստեփան Դանիելյան
4112:42