Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հաջորդ ուղերձն անելու է կամ Անկարայից, կամ արևմտյան որևէ մայրաքաղաքից». Արտակ Զաքարյան

«Հաջորդ ուղերձն անելու է կամ Անկարայից, կամ արևմտյան որևէ մայրաքաղաքից». Արտակ Զաքարյան
637
Երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2023 թ., 02:06

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի գրառումը. «Ուղերձի հիմնական ասելիքը հետևյալն էր՝ «Թուրքիա, Արևմուտք և ՀՀ անգիտակից քաղաքացի, փրկե՛ք իմ դավադիր իշխանությունը»:
Նա նույն կերպ, «պաշտպանում» էր ազատ, անկախ ու ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը, որին հենց իր դավաճան ու արյունոտ ձեռքերով էլ այսօր խեղդամահ է անում:
Հիմա էլ, իբրև թե, «պաշտպանում» է ազատ, անկախ ու ժողովրդավարական Հայաստանը, որին ևս արժանացնելու է Արցախի ճակատագրին՝ եթե իհարկե հայ ժողովուրդը, մոտ ժամանակներս նրան չհեռացնի դահիճի պաշտոնից:
P.S.
Տպավորություն է, որ հաջորդ ուղերձն անելու է կամ Անկարայից, կամ արևմտյան որևէ մայրաքաղաքից»։

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան